Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնել է, որ «Pegasus» ավիաընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել։
Թուրքական «Pegasus»-ը Քաղավիացիայի կոմիտեին Երեւան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ էր ներկայացրել հունվարի 4-ին։
Մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթեր կատարելու համար հայտ են ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։
Դեկտեմբերի 30-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները «Flyone Armenia» ընկերությանը թույլատրել են Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով շաբաթական 3 չարտերային չվերթ կատարել: