Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 10-ին ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում, քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վնասվել է մեքենայի դիմային մասը:
«Հունվարի 10–ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ-ից (ծնված 1991 թվականին) հաղորդում է ստացել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ-Երեւան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի»,– նշված է Արցախի ոստիկանության հաղորդագրությունում։
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում ստուգումներ են կատարվում։