Ըստ dailysabah.com-ի՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունվարի 10-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կողմերը նաեւ գնահատել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մշտական խաղաղության հաստատման ներդրումը տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման գործում։
Զրուցակիցները շոշափել են նաեւ երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ակցիաների եւ միջազգային այլ հարցերի շուրջ։