ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որի հունվարի 11-ին՝ 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։