Ըստ RT-ի՝ հայ խաղաղապահները Ղազախստանում պահպանում են Ալմաթիի՝ օրական ավելի քան 150 տոննա արտադրանք տվող եւ ավելի քան 1000 աշխատակից ունեցող «Աքսայը» հացի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին։
Գործարանը Ղազախստանում հաց արտադրող ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է, որտեղ ոչ միայն հաց է թխվում, այլեւ բուլկի, քաղցրավենիք եւ այլն: RT-ի թղթակիցը նշել է, որ անկարգությունների պատճառով աշխատակիցներին հրահանգվել էր թաքնվել տանը, քաղաքում կարող էր հացի պակաս լինել, բայց իրավիճակը կայունացել է։
Ըստ RT-ի՝ ՀԱՊԿ-ի՝ բելառուսական խաղաղապահները Ղազախստանում ծառայություն են իրականացնում ավիաբազայում, իսկ ղրղըզները` Ալմաթիի ՋԷԿ–ում: