Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտնել է, որ խաղաղապահների հրամանատարությունը Ղազախստանի ՊՆ-ի հետ մշակում է խաղաղապահների կողմից վերահսկվող օբյեկտների հանձնումը երկրի իրավապահ մարմիններին:
Գեներալն ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը մեկ օրվա ընթացքում հսկողության տակ են վերցրել Ղազախստանի հինգ սոցիալապես կարեւորագույն օբյեկտները, ինչի շնորհիվ Ղազախստանի իրավապահ մարմիններին հաջողվել է կայունացնել իրավիճակը երկրում: