ԵԱՀԿ-ն Ադրբեջանին եւ Հայաստանին հորդորել է զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին հայտնել է, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը ուշիուշով մշտադիտարկում է իրադրությունը Հարավային Կովկասում։
«Լեհաստանը` որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը եւ կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու եւ ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։
Նա հավելել է, որ ԵԱՀԿ–ն ուշադրությամբ հետեւում է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը։