ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում անվտանգության ապահովման պլանային վարժանք են անցկացրել` կապի ժամանակակից միջոցների 7 զրահամեքենաների կիրառմամբ:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում սադրիչ գործողություններ թույլ չտալու, պայմանական հարձակումը հետ մղելու եւ տարբեր արտակարգ իրավիճակների առաջացման խնդիրները»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։
Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։