Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11–ի գրանցված միջադեպերին: Նա խոր մտահոգություն է հայտնել սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
Կլաարը հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու սահմանազատման եւ սահմանագծման հարցում:
«Խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի եւ զոհերի մասին լուրերով։ Կարեւոր է, որ կողմերը թուլացնեն լարվածությունը եւ լիովին կիրառեն առկա մեխանիզմները, մասնավորապես, նման դեպքերում օգտվեն ԵՄ-ի հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին ստեղծված թեժ գծից»,- շեշտել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: