Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում ավելի քան 15 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը, ըստ ԱՀԿ-ի, ռեկորդային ցուցանիշ է համավարակի ամբողջ ժամանակահատվածի համար:
Ըստ ԱՀԿ պաշտոնական տեղակագրի՝ հունվարի 3-9-ի համեմատ անցյալ շաբաթ վարակվածների թիվն աշխարհում աճել է 55%-ով, միեւնույն ժամանակ մահացության մակարդակը գրեթե անփոփոխ է:
Վարակվածության տվյալների աճի մասին ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել 6 տարածաշրջանից: Բացառություն է կազմում Աֆրիկան, որտեղ 11%-ով վարակվածության նվազում է նկատվել: Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանում վարակման նոր դեպքերի ամենամեծ աճն է գրանցվել՝ 418%-ով, Խաղաղօվկիանոսյան արեւմտյան շրջանում՝ 112%-ով:
Միեւնույն ժամանակ մահվան ելքով դեպքերի թիվն աճել է Աֆրիկայում՝ 84%-ով, Ամերիկայում՝ 26%-ով, Եվրոպայում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերի թիվը նվազել է 10%-ով, Հարավարեւելյան Ասիայում՝ 6%-ով, Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 11%-ով:
Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթում ԱՀԿ-ն կորոնավիրուսով վարակման 15 միլիոն 154 հազար 665 դեպքի մասին տեղեկություն է ստացել եւ 43461 հաղորդում՝ մահերի մասին: