Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք կարծիքներ են փոխանակել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը։ Զրուցակիցները նշել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը։
Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։