Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին ներկայացրել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը։
Սա գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի առաջին պաշտոնական հանդիպումն է որպես խաղաղապահ զորակազմի ղեկավար։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը փոխարինել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին։ Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում։
Անդրեյ Վոլկովը ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020-ի նոյեմբերից մինչեւ 2021-ի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։