Ըստ interpressnews.ge-ի՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը անդրադարձել է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցին:
«Արդեն իսկ տեսանելի են Վրաստանի հետ կնքված ասոցացման համաձայնագրի արդյունքները: Եվրոպական չափանիշներին մոտենալու ճանապարհին Վրաստանն առավել մրցունակ է դառնում միջազգային շուկայում: Եվրամիությունը առեւտրի ոլորտում Վրաստանի խոշորագույն գործընկերն է: Սա առավել հստակ դարձավ 2017 թվականի ցուցանիշներից հետո»,- ասել է Հանը:
Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրահանձաժողովի զեկույցը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 10-ին: Փաստաթղթում գնահատված են Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումներն ու դրանց արդյունքները:
2022-ին Վրաստանը 404 միլիոն դոլարի պարտք պետք է մարի
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ 2022-ին Վրաստանի կառավարությունը պետք է մարի 404,3 միլիոն դոլարի պարտք։
Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում կառավարությունը պետք է մարի 86,2 միլիոն դոլարի, երկրորդ եռամսյակում՝ 95,7 միլիոն դոլարի, երրորդ եռամսյակում՝ 99,6 միլիոն դոլարի պարտք, իսկ չորրորդ եռամսյակում Վրաստանի կառավարությունը պետք է մարի ամենամեծ պարտքը՝ 122,8 միլիոն դոլար։
Ըստ Ազգային բանկի կայքէջի՝ լարիով մարման ենթակա պարտքի գումարը ընթացիկ միջին փոխարժեքով կազմում է 987,459 միլիոն լարի։
2021-ի նոյեմբերի տվյալներով՝ Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 7,386 միլիարդ դոլար կամ 22,8 միլիարդ լարի։
Կառավարության արտաքին պարտքը հիմնականում կազմում է Վերակառուցման եւ զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, ինչպես նաեւ Միջազգային զարգացման ասոցիացիայից եւ Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկից։