ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը խանութներում առանձնացված դարակաշարում լինի:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր խանութներում կաթնամթերքի վաճառքի համար որոշակի կարգավորումներ մտցնել:
Առաջարկվել է կարգավորումը տարածել միայն 200 քմ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների վրա:
Առեւտրի օբյեկտներում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով եւ «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում: