Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ:
Խորհուրդը թվիթերյան գրառմամբ նշել է, որ Հովհաննիսյանն ընտրվել է Արեւելյան Եվրոպայի պետությունների խմբից:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2022-ին նախագահելու է Արգենտինան` Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոններում են Գերմանիայի, Ուզբեկստանի եւ Լիբիայի ներկայացուցիչները: