Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների մասին հայտարարությունների ու անվտանգության շուրջ «թեկուզ անհաջող, բայց բանակցությունների» համընկնումը սոսկ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու անիմաստ փորձ է:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան խիստ բացասական է գնահատում նման փաստաթղթերի հայտնվելը:
Իշխող Դեմոկրատական կուսակցությունից սենատորների՝ օրերս ներկայացրած օրինագծով առաջարկվում է Ուկրաինայի շուրջ իրադրության սրման դեպքում ցավոտ պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի ու պետության առաջին դեմքերի, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ըստ The Washington Post պարբերականի, հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցներին: Դրա մասին վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի տիրապետության տակ հայտնված փաստաթղթերը:
Հունվարի 12-ին դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ Բրյուսելի՝ ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների ընթացքում չի հաջողվել հասնել դիրքորոշումների մոտեցման, փոխարենը երկխոսության տեւական բացակայությունից հետո կողմերի միջեւ տեղի է ունեցել պարզ եւ անկեղծ խոսակցություն: