Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման գործընթացը չի դանդաղի, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի 30 անդամ երկրների քաղաքական որոշումից զատ դրա համար անհրաժեշտ է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան իրենք միանալու որոշում ընդունեն:
Պատմական տեղեկանք
1949-ին ստեղծված Ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին անդամակցող 30 երկրներից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիսամերիկյան։ ՆԱՏՕ-ի անդամների թիվը սկզբնական շրջանում 12-ն էր, որոնք միաժամանակ ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներն էին։ Ֆրանսիան 1966-ին լքեց ռազմական ինտեգրալ կազմակերպությունը՝ միաժամանակ պահպանելով Ատլանտյան դաշինքի անդամությունը, 2009-ին կրկին դարձավ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
1952-ին՝ Սառը պատերազմի շրջանում, ՆԱՏՕ-ն իր կազմ ընդունեց Հունաստանին եւ Թուրքիային։ Արեւմտյան Գերմանիան Փարիզի համաձայնագրերով անդամակցում է 1955-ից ի վեր, 1982-ին ՆԱՏՕ-ին միացավ Իսպանիան։ Սառը պատերազմի ավարտը նշանավորած Արեւելյան Բլոկի փլուզումից հետո Արեւելյան Եվրոպայի 14 երկիր 1999-2009 թվականների ընթացքում միացան Հյուսիսատլանտյան դաշինքին։ 2017-ի հունիսին Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ, 2020-ի մարտին Հյուսիսային Մակեդոնիան՝ 30-րդ անդամ երկիրը։ Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցելու դեպքում կդառնան ՆԱՏՕ-ի 31-րդ եւ 32-րդ անդամ երկրները: