Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձը կավարտվի հունվարի 19-ին։
Հունվարիի 13-ին առաջինը դուրս է բերվել Ռուսաստանի օդադեսանտային ուժերի մի մասը։
Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ն իր առջեւ դրված խնդիրը կատարել է: Ըստ նրա` շատ արագ հաջողվել է կենտրոնացնել անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները։ «Ամեն ինչ բառացիորեն ժամացույցի նման է աշխատել` արագ, համակարգված եւ արդյունավետ»,– հավելել է ՌԴ նախագահը։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Շոյգուին, Գլխավոր շտաբին եւ գործողությունը ղեկավարած բոլոր անձանց։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ զինված ուժերի կիրառման այս պրակտիկան լրացուցիչ կուսումնասիրվի։
ՀԱՊԿ խաղաղապահները, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի խաղաղապահները հունվարի 14-ին Ղազախստանից կմեկնեն 14 ինքնաթիռով: Ղրղզստանի ուժերը դուրս կգան առանց տրանսպորտային միջոցներ օգտագործելու, քանի որ սահմանակից են Ղազախստանին։