Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, որ մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանը արոտավայրում հոտն արածեցնելիս է հայտնվել ադրբեջանական կողմում։ Հոտը սահմանն անցել է, Մաթեւոսյանն էլ գնացել է ոչխարների հետեւից եւ հայտնվել ադրբեջանական կողմում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ մարզպետը նշել է, որ այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում հովվին վերադարձնելու համար։
Միջաեպը տեղի է ունեցել սահմանային Տեղ խոշորացված համայնքի Արավուս-Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:
Թարմացում․
Տեղ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է, որ ադրբեջանցիներն առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթեւոսյանին։ Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 16։00-16։30-ի սահմաններում, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։ Ադրբեջանցիները քշել-տարել են նաեւ հովվի հոտը։