ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀԱՊԿ ուժերում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ստորաբաժանումները սկսել են Ղազախստանից դուրս բերել եւ հայրենիք վերադարձնել իրենց անձնակազմն ու տեխնիկան։ ՀԱՊԿ ուժերում ընդգրկված Հայաստանի խաղաղապահ զորախումբը կտեղափոխվի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իր մշտական տեղակայման վայր:
«Ղազախստանում սոցիալ-նշանակություն ունեցող օբյեկտների պահպանության իրենց առջեւ դրված խնդիրները կատարած Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները «Ժիտիգեն» եւ «Ալմաթի» օդանավակայաններում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում բեռնում են իրենց տեխնիկան, տեղավորում անձնակազմին՝ հայրենիք տեղափոխելու համար»,– ասված է հաղորդագրությունում: