Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին երեկ երեկոյան ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։
Ըստ խաղաղապահների տրամադրած տեղեկության` հովիվը հատել է շփման գիծը, եւ Ադրբեջանի ԶՈւ ծառայողները բռնել են նրան։ Իսկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նախօրեին ահազանգ էր ստացել, որ ադրբեջանական 4 զինված ծառայող հանցավոր արարքներով առեւանգել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին եւ նրա ոչխարները։ Ըստ ահազանգի` առեւանգումից առաջ ՀՀ բնակիչը Տեղ, Արավուս եւ Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածացնելիս է եղել իր ոչխարներին:
«Խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթեւոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին»,–ասված է հաղորդագրության մեջ: