Ըստ գերմանական Deutsche Welle-ի՝ ԱՄՆ Սենատը նախօրեին մերժել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ Տեխասի ներկայացուցիչ հանրապետական Թեդ Կրուզը առաջարկած պատժամիջոցների մասին օրինագիծը։ Քվեարկության ժամանակ փաստաթուղթը չի ստացել ընդունման համար սենատորների անհրաժեշտ մեծամասնությունը՝ 100-ից առնվազն 60 ձայները:
Օրինագծով նախատեսում է օրենքի ընդունման պահից 15 օրվա ընթացքում սահմանափակումներ մտցնել գազատարի նախագծման, կառուցման եւ շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների, դրանց թվում՝ շահագործող Nord Stream 2 AG ընկերության, ինչպես նաեւ նրանց մի շարք աշխատակիցների նկատմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտավախություն էր հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները միանշանակ կհանգեցնեն Վաշինգտոնի եւ Բեռլինի հարաբերությունների վատթարացմանը։