Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցությունները։ Ըստ «Ռիա Նովոստիի»՝ հանդիպումը տեւևել է 1,5 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռեւս հայտնի չեն։
ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունների առաջին հանդիպումն այսօր սկսվել է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին։ Բանակցություններն անցնում են փակ ռեժիմով։
ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտնել է, թե Հայաստանն ակնկալում է դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, կբացվի հայ-թուրքական սահմանը։