ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ: