Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հայտնել է այսօր, 15։30-ին, Բերձոր քաղաքի 1953-ին ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացին 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքում եւ վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, որոնք հավաստիացել են Արցախի քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: