Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել է, որ 2022-ի հուլիսի 1-ից սկսած՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի միջին եւ ավագ դպրոցներում Ցեղասպանության ուսուցումը պարտադիր կլինի:
Օրենքը նախատեսում է հասնել եւ նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը՝ չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով-ցեղասպանությամբ՝ Հոլոդոմորով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դարերի ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաեւ Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով:
Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած եւ նահանգապետի ստորագրած ցեղասպանության կրթության վերաբերյալ օրենքը սահմանում է, որ Ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության եւ հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միեւնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների եւ գրքերի պատրաստման ֆինանսավորումը: