Ըստ բելգիական RTBF հեռուստաալիքի՝ Բելգիայի իշխանությունները կեցության վկայագրից զրկել են 1982-ից մշտական բնակության Բելգիա տեղափոխված Մոհամեդ Թուջղանին: Մարոկկոյի հպատակ Թուջղանը Բրյուսելի Մոլենբեկի շրջանի «Ալ Խալիլ» մզկիթի իմամն էր: Բելգիայի հատուկ ծառայությունների կարծիքով նա սպառնալիք էր երկրի ազգային անվտանգության համար:
Ներգաղթի եւ ապաստանի տրամադրման հարցերով Բելգիայի պետքարտուղար Սամի Մահդին հայտնել է, որ Մոհամեդ Թուջղանին, որը Բելգիայի ամենաազդեցիկ քարոզիչի համարում ունի, ծանուցում է ստացել Բելգիայի տարածքը լքելու եւ 10 տարի երկիր մուտք գործելու արգելքի անհրաժեշտության մասին:
Պետքարտուղար Մահդին նշել է, որ արտաքսումն անհրաժեշտ քայլ էր՝ քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովման ու մարդկանց շրջանում օտարերկրյա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Նա հավելել է, որ հակահրեական ծայրահեղական հայտարարություններով աչքի ընկած իմամն արդեն Բելգիայի սահմաններից դուրս է: