ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Աֆղանստանի հետ սահմանին այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի։
Զասը նշել է, որ այս տարվա համար ռազմական անվտանգության, ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջոցառումների մի ամբողջ շարք է նախատեսված, որը հատկապես կարեւոր է Աֆղանստանի վերջին իրադարձություններից հետո:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ այդ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում, ինչպես նաեւ հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները եւ այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները: