Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին:
«Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արդյունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- ըստ «Բելտա»-ի՝ ասել է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ Ղազախստանի առջև ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: