ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ արվել է 1761529 պատվաստում: Մեկ շաբաթում պատվաստված քաղաքացիների թիվն ավելացել է 67011-ով։
Հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով արվել է 973944, երկրորդ դեղաչափով՝ 784849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերով։ Հասանելի է նաեւ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:
Մոտ օրերս սպասվում է Pfizer ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Հայաստանում հուվարի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ․ ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։