Այս գիշեր Գյումրիում ցուրտը սաստիկ էր՝ -22 աստիճան։ Ժամանակավոր կացարաններում (դոմիկներում) եւ կիսախարխուլ կառույցներում բնակվող հարյուրավոր մարդկանց ցրտահարման վտանգ է սպառնում։
Շատերը ջեռուցման հնարավորություն չունեն, վառում են ինչ պատահի՝ պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր եւ կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել:
Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը եւս նախաձեռնել է վառելիքի բաժանման ծրագիր, որն իրականացնում է անհատ բարերարների տրամադրած միջոցներով։ Նախաձեռնությունը կոչվում է «10.000 պարկ վառելափայտ անապահով եւ անօթևան ընտանիքներին»։ Նվազագույնը 2 հազար դրամ փոխանցելով՝ կարելի է մեկ պարկ ցախ գնել ցրտաշունչ ձմռանն անպաշտպան մնացած մարդկանց համար։
Մի՛ հապաղեք, փրկե՛ք մարդկային կյանքեր։ Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։
Նվիրատվությունը կատարել առցանց (օնլայն)` «Շիրակ» կենտրոնի shirakcentre.am կայքում տեղադրված ՆՎԻՐԱԲԵՐԵԼ / DONATE հղման կոճակի միջոցով:
Կարող եք նաեւ փոխանցումներ անել «Շիրակ» կենտրոնի հաշվեհամարներին.
INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
AMD — 2051222035941001
EUR — 2051222035941040
RUB — 20512 22035941041
USD – 2051222035941020
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7
Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020
AMD — 2472601614240000
EUR – 2472603273480000
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռ.՝ +(374-91) 45․13․37, +(374-55) 06․69․92