ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունը հունվարի 17-ից արգելել է կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը:
Վերոնշյալ որոշման համար ՍԱՏՄ-ն հիմք է ընդունել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում Չեխիայի Ուստեցկի երկրամասում եւ Լեհաստանի Ներքինսիլեզյան վոեւոդությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերաբերյալ հրապարակված տեղեկությունը: