Ըստ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության՝ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Աղդամ եւ Ֆիզուլի զարգացնել մրգագործությունը։
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ֆիրդովսի Ֆիքրեզադեն հայտարարել է, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ վայրերում կլիման շատ հարմար է մրգագործության համար։ Նա նշել է, որ դա կմեծացնի արտահանման ծավալները։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ կստեղծվեն նռան, ընկույզի եւ կորիզավոր մրգերի այգիներ։ Նա նշել է, որ այդ շրջաններում նաեւ բամբակագործության մեծ ներուժ կա։