Քննչական կոմիտեից «Փաստինֆո» գործակալությանը հայտնել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված հայ զինծառայողներից որեւէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից վեցին մեղադրանք է առաջադրվել։
Որպես մեղադրյալ ներգրավված այս զինծառայողներից երեքը սպաներ են։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Ըստ ՔԿ-ի՝ նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք է վերադարձել 26-ը, 6-ը դեռ գերության մեջ է։
Նոյեմբերի 16-ի սահմանային բախումներից հետո ՀՀ Պ-ն հաղորդեց 13 գերեվարված եւ 24 անհետ կորած զինծառայողների մասին։ ՀՀ վարչապետ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները եւս գերեվարվել են։