Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է հարեւան երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ աջակցում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձեւավորելու»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: