Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ ընկերությունն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կսկսի կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ իր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Բանսելը նշել է, որ պատվաստանյութի մշակումը մոտենում է ավարտին:
«Հուսով ենք՝ մարտին կունենանք տվյալներ, որոնք հաղորդակից կդարձնենք մասնագետներին՝ հետագա քայլերը որոշելու համար»,- շեշտել է Բանսելը Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հեռավար կոնֆերանսում։
Բացի դրանից` Moderna-ի ղեկավարը նշել է, որ ընկերության նպատակն է մշակել ամենամյա խթանիչ թե՛ ՔՈՎԻԴ-19-ի, թե՛ սովորական գրիպի դեմ:
«Այդ կերպ մարդիկ պահանջների բավարարմանն առնչվող խնդիրներ չեն ունենա: Եթե նրանք չեն ցանկանում ձմռանը երկու կամ երեք դեղաչափ պատվաստվել, հնարավորություն կունենան պատվաստվել մեկ ուժեղ պատվաստանյութով, որը կպաշտպանի ե՛ւ կորոնավիրուսից, ե՛ւ գրիպից»,- ընդգծել է Moderna ընկերության գործադիր տնօրենը։
Ըստ Բանսելի՝ լավագույն սցենարի դեպքում խթանիչը հասանելի կդառնա մինչեւ 2023-ի աշունը, առնվազն մի քանի երկրներում։