ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորակազմն ապահովել է ավելի քան հարյուր ուխտավորի անվտանգ այցելությունը ԼՂ Մարտունու շրջանի՝ սահմանազատման գծում գտնվող Ամարասի վանք:
Ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով ռուս խաղաղապահների ուղեկցմամբ վանք ժամերգության են ժամանել ԼՂ քաղաքների եւ հեռավոր շրջանների բնակիչներ, ինչպես նաեւ ուխտավորներ Հայաստանից։
Խաղաղապահների ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը նշել է, որ նախքան այցելությունը անձնակազմը ստուգում է վանական համալիրը` պայթյունավտանգ իրերի առկայությանը պարզելու նպատակով: