Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ 2022-ին կմեկնարկեն Թուրքիայի տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջեւան գազատարի շինարարական աշխատանքները: Նախագծի արժեքը կազմում է 185 միլիոն թուրքական լիրա (13,7 միլիոն դոլար): Դրանից 100 միլիոն լիրան կհատկացվի ընթացիկ տարում, մնացածը՝ հաջորդ տարի:
Նախագծի իրականացման արդյունքում լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը:Նախագիծն իրականացնում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերությունը՝ «Botaş»-ը եւ ադրբեջանական «Socar»-ը:
Օրական 1,5 միլիոն խմ թողունակությամբ գազատարի համար Թուրքիա-Նախիջեւան սահմանի մոտ կկառուցվի նաեւ չափիչ կայան: Նախիջեւան բնական գազի մատակարարման մասին փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմիզն ու Փյարվիզ Շահբազովը ստորագրել են 2020-ի դեկտեմբերին:
Թուրքիա–Նախիջեւան գազատարը Իգդիր քաղաք մտնող TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելակետ հանդիսացող գազատարի շարունակությունը կդառնա։ կսկսվի Իգդիրից եւ կավարտվի Սադարակում, գազատարի թուրքական հատվածը կկազմի 85կմ: