Գամալեայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ կենտրոնը թեստ–համակարգ է մշակել «Օմիկրոն» մանրէահիմքի նկատմամբ վիրուսասպան հակամարմինները որոշելու համար։
Նա նշել է, որ կենտրոնը «Օմիկրոնի» նկատմամբ վիրուսի չեզոքացման հակամարմինները որոշող թեստային համակարգ ունի, սակայն այն դեռևս միայն Գամալեայի անվան կենտրոնում է հասանելի: Գինցբուրգը հավելել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ «Սպուտնիկ V»–ի արդյունավետությունը մոտ 75% է։
Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ ինքը եւս վարակվել է «Օմիկրոնով», բայց «Սպուտնիկ V» պատվաստանյութի պաշտպանության շնորհիվ հիվանդության ընթացքը նկատելի չի եղել։ Իսկ վարակման փաստը հաջողվել է պարզել հենց վերոնշյալ թեստային համակարգի օգնությամբ։