Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Brent տեսակի նավթի գինը 2014-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 88 դոլարը։
Գների կտրուկ աճ տեղի ունեցավ, երբ նախօրեին Եմենի ապստամբները նավթ արտադրող մեծությամբ երրորդ երկրին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին անօդաչուով հարված հասցրին։ Հարձակման հետեւանքով Աբու Դաբիի միջազգային օդա0նավակայանի տարածքում հրդեհ էր առաջացել, պայթել էին ADNOC ընկերությանը պատկանող նավթային ցիստեռները։
Փորձագետների գնահատմամբ, նավթի գների վրա է անդրադարձել նաեւ «Օմիկրոն» մանրէահիմքի սրընթաց տարածումն աշխարհում։
Ավելի վաղ Goldman Sachs Group–ը 2022 եւ 2023 թվականների համար փոխել էր Brent տեսակի նավթի հետ կապված իր կանխատեսումները` 2022-ի երրորդ եռամսյակում 1 բարելի դիմաց մինչեւ 100 դոլարի չափով գնաճ ակնկալելով։