Ըստ CNN Indonesia տեղեկատվական պորտալի՝ Ինդոնեզիայի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել մայրաքաղաքն Արեւելյան Կալիմանտանի նահանգ փոխադրելու օրինագծին:
Պորտալի տվյալներով՝ նիստին ներկա է եղել 575 խորհրդարանականներից 305-ը: Նախօրեին Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան հայտնել էր, որ հանրապետության նոր մայրաքաղաքը կկոչվի Նուսանտարա: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից փոխադրելու ծրագրերի մասին հայտարարել է 2019-ին:
Մայրաքաղաքի տեղափոխման համար Ինդոնեզիայի պետական բյուջեից տրամադրվել է գրեթե 32 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ծրագրի իրականացումը սառեցվել էր: Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը կվերսկսվի երկու տարի անց: