Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր։ ԱԱԾ-ն հայտնել է, որ նման հրապարակումներ են եղել Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում։
«Ադրբեջանցիների՝ Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրությունում։
Արցախի ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է արել չտրվելու կեղծ լուրերի եւ զերծ մնալու կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հորդորել է հետեւել միայն պաշտոնական լրահոսին: