Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիայի կենդանաբանական այգում առյուծներն ու կատվառյուծները (պումաները) համավարակի ժամանակ հիվանդացել են կորոնավիրուսի ծանր տեսակներով:
Պրետորիայի համալսարանի զեկույցի համաձայն՝ առյուծներն ու ամերիկյան կատվառյուծները կորոնավիրուսով հիվանդացել են համավարակի առաջին եւ երրորդ ալիքների ժամանակ՝ վարակվելով կենդանաբանական այգու աշխատակիցներից, որոնց մոտ հիվանդությունն անախտանիշ է ընթացել:
Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ կենդանիները կարող են աղբյուր դառնալ կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի ի հայտ գալու համար, քանի որ ՔՈՎԻԴ-19-ի միեւնույն տեսակներն ունակ են ախտահարելու թե՛ կենդանիներին եւ թե՛ մարդուն:
Ավելի վաղ պարզվել էր, որ ՔՈՎԻԴ-19-ը կարող է կենդանիներից փոխանցվել մարդկանց: Մինչդեռ հիմա ՀԱՀ-ի գիտնականները պարզել են, որ մարդը նույնպես ունակ է վարակելու կենդանիներին, առաջին հերթին՝ կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին:
Այդ առնչությամբ մասնագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի մանրէահիմքերի նոր տարատեսակներ կարող են առաջանալ Քովիդ-19-ի այն տարբերակների հիման վրա, որոնք մարդը փոխանցել է կենդանուն: Դրանից հետո նշված մանրէահիմքերն ունակ կլինեն համավարակի նոր ալիք հարուցելու մարդկանց շրջանում: