Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ) հայտնել են, որ Հայաստանը Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Օլիմպիական արտոնագիր ունի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը: