Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հույս է հայտնել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կբարելավեն հարաբերությունները:
«Ադրբեջանը եւ Հայաստանը արժեքավոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար։ Մենք կողմերին կոչ ենք անում խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնությունների վերսկսման։ Չլուծված հարցերը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Ողջունում ենք բանակցությունները թե՛ Մինսկի խմբի շրջանակում եւ թե՛ դրանից դուրս, ակնկալում ենք տեսնել երկու երկրների միջեւ հարաբերությունների բնականոնացմանն ուղղված քայլեր»,- նշել է Խավիեր Կոլոմինան։
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանում էր անցած տարվա հոկտեմբերին, Հայաստանում նա հանդիպել է վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ։