Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հունվարի 18-ին Ջրականում (Ջաբրայիլ) որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել եւ տարհանվել է զոհված եւ անհետ կորած համարվող եւս մեկ զինծառայողի աճյուն: Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչեւ օրս հայտնաբերվել է 1706 աճյուն: