ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են Քրիստոսի Ծննդյան ուղղափառ տաճարի մոտ անցկացված միջոցառումներին։
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը նշել է, որ քահանան օրհնել է հավատացյալներին, եւ ժամերգությունից հետո զինծառայողները մտել են տաճարի մոտ տեղադրված ավազանը։ Ավազանի կողքին տեղադրված վրաններում մարդիկ թեյել են եւ տաքացել։
Ռուս խաղաղապահ զորախմբի եկեղեցու քահանա Վադիմ Վալինկինը նշել է, որ յուրաքանչյուր ուղղափառ քրիստոնյա կապված է այս հրաշալի տոնի հետ: Նա ընդգծել է, որ զորախմբի ղեկավարության, հրամանատարության շնորհիվ իրենց հնարավորություն է տրվել ղարաբաղյան հողում օրը նշելու ինչպես ՌԴ-ում, տանը, մշտական տեղակայման վայրերում։