Ըստ թուրքական Hurriyet պարբերականի՝ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Մոսկվայում անցկացված հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքները կքննարկվեն Թուրքիայի կառավարության նիստում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
«Կգնահատվեն նաեւ դիվանագիտության ոլորտում ունեցած ձեռքբերումները։ Անցյալ շաբաթ Մոսկվայում Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին հանդիպման արդյունքներն ու հետագա գործընթացը եւս կքննարկվեն նիստում»,- նշված է Թուրքիայի կառավարության տարածած հայտարարությունում։