Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Արցախի ԱԻՊԾ սակրավորական խմբերը Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ եւ 1 ավիառումբ:
Սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։ «Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս եւ ոչնչացվել»,– ասված է հաղորդագրությունում:
ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում Արցախի բոլոր շրջաններում: