Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է ռուս-ուկրաինական՝ տարաձայնությունները Անկարայում քննարկելու եւ կարգավորելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։
«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։